ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Աղոթարան

Աղոթարան
25.09.2015 | 00:02

Երիտասարդների աղոթք


Տե՛ր Աստված մեր, հզոր և ողորմած, Դու, որ անսահման սիրովդ մեզ ստեղծեցիր հողից Քո պատկերի համաձայն ու բարի պարգևներովդ հոգում ես մեր ամենօրյա կարիքները, լի սրտով շնորհակալություն ենք hայտնում Քեզ ամեն ինչի համար, որ պարգևեցիր մեզ մեր ծննդյան օրվանից մինչև այսօր։ Բայց քանի որ իբրև մարդ սխալներ ենք գործում, խնդրում ենք, շնորհք և իմաստություն տուր մեզ, որպեսզի կարողանանք քայլել Քո ճշմարիտ պատվիրանների ճանապարհով, կամքիդ համաձայն, հեռու մնալ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից և փորձանքներից, մարդկային ցանկություններից ու հաճույքներից։
Դրոշմի՛ր մեր հոգու մեջ Քո երկյուղը, որպեսզի ճանաչելով Քե՛զ՝ ապրենք մաքրությամբ ու արդարությամբ։ Սերմանի՛ր մեր սրտերը առաքինություններով և զորացրու մեր կամքը, որպեսզի բարին գործենք, և ցույց տուր կյանքի ճշմարիտ ճանապարհը։
Տեր Աստված մեր, օրհնի՛ր, որ խոնարհ լինենք, վարքով՝ հեզ ու համեստ, ճշմարտախոս՝ խոսքով ու գործով, ուրիշին չվնասենք, այլ հավատարիմ և աշխատասեր լինենք ու պարգևներիդ համար միշտ փառավորենք։ Ամեն։

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ